1955 դիտում
14:30 16-03-2018
ՀՔԱՎ: Հոգեկան առողջության բնագավառի վերաբերյալ հրապարակումների մշտադիտարկման արդյունքները` 2017 թվականին
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է հոգեկան առողջության բնագավառի վերաբերյալ 2017 թ. հայաստանյան 16 ինտերնետային կայքէջերի հրապարակումների մշտադիտարկման արդյունքները:
Դրանցում ներառված են 12 զանգվածային լրատվության միջոցի և 4 պետական մարմինների՝ ՀՀ Ոստիկանության, ՀՀ Գլխավոր դատախազության, ՀՀ Առողջապահության և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների պաշտոնական կայքէջերը:
2017 թ. 500 հրապարակման մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է հետևյալ պատկերը.
նախորդ տարիների համեմատությամբ՝ ՀՀ Ոստիկանության պաշտոնական ինտերնետային էջով հոգեկան առողջության բնագավառի վերաբերյալ հրապարակումների թիվը նվազել է, իսկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դեպքում աճել է,
2017թ. էականորեն աճել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հոգեկան առողջության բնագավառի վերաբերյալ տրամադրված տեղեկատվության հիման վրա հրապարակումների թիվը՝ նախորդ երկու տարվա համեմատությամբ,
2017թ. հավաքագրված հրապարակումներից 45-ն են անդրադառնում Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության բնագավառում առկա խնդիրներին,
2017 թ. շարունակել են մեծ թիվ կազմել քրեադատավարական գործողությունների վերաբերյալ հրապարակումները, դրանցից 108-ը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կողմից կատարված հանցագործություններին են վերաբերում,
500 հրապարակումներից 137-ը նպաստում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորմանը,
հոգեկան առողջության բնագավառի վերաբերյալ հավաքագրված 500 հրապարակումներից 4-ը վերաբերել է անձի խոշտանգումներից, դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու, 2-ը՝ առողջության պահպանման և 2-ը՝ ազատ կամարտահայտման իրավունքների խախտումներին,
հավաքագրված 500 հրապարակումներից 59-ը պարունակել են այնպիսի անձնական տվյալներ, որոնց միջոցով հնարավոր է նույնականացնել մարդկանց, ուստի՝ այդ հրապարակումներում խախտվել է անձնական տվյալների պաշտպանության իրավունքը:
Ուսումնասիրության միջոցով բացահայտված խնդիրների լուծման նպատակով վերստին առաջարկում ենք՝
ՀՀ պետական մարմիններին՝
բացառել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նույնականացնող տվյալներ պարունակող հրապարակումները, երբ բացակայում է դրա օրինաչափ նպատակը,
զերծ մնալ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ բացասական կարծրատիպեր ձևավորող հրապարակումներից,
մեծացնել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավական, առողջապահական և սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ պետության կողմից իրականացվող գործողությունների մասին իրազեկման ծավալները:
Զանգվածային լրատվության միջոցներին հորդորում ենք՝
զերծ մնալ անձնական այնպիսի տվյալների հրապարակումից, որով հնարավոր է նույնականացնել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, երբ բացակայում է դրա օրինաչափ նպատակը,
զերծ մնալ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ առկա բացասական կարծրատիպերն ամրապնդող հրապարակումներից, ինչպես նաև նրանց պիտակավորող, կարծրատիպեր առաջացնող տեսքտերի, եզրույթների և բառակապակցությունների կիրառումից։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
427 դիտում
13:32 04-05-2024
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
700 դիտում
12:52 04-05-2024
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
472 դիտում
12:34 04-05-2024
Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը