Արցախում ՊԲ զինծառայող է զոհվել
Մարտի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, պարապմունքների ժամանակ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Էդգար Գևորգի Երեմյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, հարուցվել է քրեական գործ:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։
[b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
Արցախի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում զինծառայողի կյանք խլած ավտովթարի դեպքով քննություն է տարվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, մարտի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ N զորամասի նորակոչիկ վարորդների հետ ուսումնական երթի ժամանակ, զորամասին պատկանող «ԶԻԼ-131» մակնիշի զինհամարանիշի ց: Ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Երեմյանը ստացած մարմնական վնասվածքներից զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 15-ին ժամը 17:30-ի սահմաններում զորամասում պարապմունքների ժամանակ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մահացել է ՊԲ զինծառայող, 19-ամյա Էդգար Գեւորգի Երեմյանը: