211652_close_icon
views-count2830 դիտում article-date 13:45 15-03-2018

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Դանիայի արտահանման վարկավորման գործակալության ղեկավարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 14-ին Կոպենհագեն պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Դանիայի արտահանման վարկավորման գործակալության տնօրենների խորհրդի նախագահ Քրիստիան Ֆրիգաստին: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-դանիական համագործակցության ամրապնդման, առևտրատնտեսական ոլորտում, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգիայի բնագավառներում փոխգործակցության զարգացման վերաբերյալ: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանում իրականացվող բարեփոխումների արդյունքում ձևավորված գործարար միջավայրը, ներդրողների համար ստեղծված բարենպաստ պայմանները, Հայաստանում ազատ տնտեսական գոտիների ընձեռած հնարավորությունները։ Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Դանիայի գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման ուղիները։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր