211652_close_icon
views-count2955 դիտում article-date 12:23 14-03-2018

Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով մեկնում է Դանիա

Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսենի հրավերով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին պաշտոնական այց կկատարի Կոպենհագեն։ Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, այցելության ընթացքում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Դանիայի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի Արտաքին քաղաքականության դանիական ընկերակցության ներկայացուցիչների հետ։

Նմանատիպ նյութեր