953 դիտում
21:34 25-06-2015
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկի հետ
Հունիսի 25-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երևանում գտնվող Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկի հետ:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստանի և Չեխիայի միջև հաճախակի փոխայցերը՝ շեշտելով, որ դրանք նպաստում են տարբեր բնագավառներում համագործակցության առավել զարգացմանը և վկայում հարաբերությունների բարձր մակարդակի մասին:
Շնորհակալություն հայտնելով հրավերի և հյուրընկալության համար՝ նախարար Զաորալեկն իր հերթին նշեց, որ Չեխիայի Հանրապետությունը Հայաստանը համարում է արժեքավոր բարեկամ և կարևոր գործընկեր, կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների սերտացումն ու ամրապնդումը, և իր այցելությունը հենց այդ նպատակն է հետապնդում:
Երկուստեք ընդգծվեց, որ վերջին տարիներին հայ-չեխական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: Զրուցակիցները համակարծիք էին, որ հարաբերություններում առկա բարձր մակարդակը պայմանավորված է նաև Պրահայում և Երևանում դեսպանությունների նպատակաուղղված և հետևողական աշխատանքով։
Բանակցություններին անդրադարձ արվեց երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, ակտիվ միջխորհրդարանական համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։
Մտքեր փոխանակվեցին Հայաստան - Եվրամիություն փոխգործակցության, Ռիգայի գագաթաժողովի արդյունքների շուրջ։ Զրուցակիցներն ընդգծեցին Հայաստան - ԵՄ նոր իրավական հենքի ձևավորման շուրջ բանակցությունների և մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը:
Հայաստանի արտգործնախարարը հյուրին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում ամբողջ աշխարհում անցկացվող ոգեկոչման միջոցառումները և դրանց խորհուրդը։ Նախարար Նալբանդյանը երախտագիտությամբ հիշատակեց նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Չեխիայի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից ապրիլին ընդունված բանաձևը, Չեխիայում կազմակերպված տասնյակ միջոցառումները։
Կողմերն անդրադարձան մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրների՝ ուկրաինական ճգնաժամին, մերձավորարևելյան զարգացումներին։
Նախարար Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:
Հանդիպումից հետո նախարարները հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով։
Օրվա երկրորդ կեսին Էդվարդ Նալբանդյանն ու Լյուբոմիր Զաորալեկը ներկա գտնվեցին Չեխիայի դեսպանության նոր գրասենյակի պաշտոնական բացման արարողությանը։
Նմանատիպ նյութեր
2503 դիտում
20:36 23-02-2018
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մադագասկարի արտաքին գործերի նախարարի հետ
Այս բաժնից
880 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
472 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
727 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը