4387 դիտում
21:19 13-03-2018
Աշոտ Նադանյան. Արոնյանը սովորաբար պարտությունից հետո սկսում է ավելի լավ խաղալ
Այսօր լրագրողների հետ հանդիպեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը, գրոսմայստեր Լևոն Արոնյանի մարզիչ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ Աշոտ Նադանյանը, Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը:
Հանդիպման թեման Բեռլինում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարում Լևոն Արոնյանի մասնակցությունն էր: Միքայել Անդրիասյանը նշեց, որ մրցաշարն, իր կարևորությամբ, զիջում է միայն աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարին:
«Մրցաշարի կազմը շատ ուժեղ է, բայց հույսեր ունենք Լևոնի հետ կապված և հավատում ենք նրա հաղթանակին: Մեկնարկն անհաջող էր, բայց սա միայն սկիզբն է, առջևում դեռ 11 տուր կա»,- ասաց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:
Աշոտ Նադանյանն ասաց, որ Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ առաջին պարտիայում Լևոնը հաղթական դիրքում էր, բայց, նրա խոսքով, ավելի լավ շարունակություն չգտավ և որոշեց կրկնել քայլերը:
«Կարծում եմ՝ իրավիճակն այնքան էլ բարդ չէր, և կարելի էր ռիսկի դիմել: Առաջին պարտիայում սխալի գինն այնքան էլ բարձր չէ, որքան եզրափակչում: Հոգեբանական խնդիր չկար, պարզապես Լևոնը վստահ չէր, որ այդ դիրքից կարելի է պարտիան հաղթանակ ավարտի հասցնել:
Երկրորդ պարտիան նա շատ լավ անցկացրեց: Ադրբեջանցի Մամեդյարովը մեկնարկում նոր քայլ կիրառեց, բայց Լևոնը եզակի քայլերով հավասարեցրեց դիրքը և ստիպեց մրցակցին համաձայնել ոչ-ոքիի:
Ինչ վերաբերում է [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/12/1091202/]երրորդ[/url] պարտիային, սխալ համարում եմ Լևոնի առաջին քայլը (е4): Նա արդեն վաղուց այդպես չի սկսում: Չգիտեմ՝ ինչու այդպես որոշեց: Լևոնը ցանկանում էր Կրամնիկի հետ խաղալ վերջինիս սիրած տարբերակով, բայց ինչպես պարզվեց, Կրամնիկն արդեն երկու տարի սպասում էր նոր տարբերակ փորձելու հնարավորությանը:
Հոգեբանորեն Արոնյանի ընտրությունը ճիշտ չէր, ի սկզբանե նա ստիպված էր խաղալ մրցակցի դաշտում: Սակայն վստահ եմ, որ Լևոնն արագ կվերականգնվի: Հանգստյան օրը նրան օգտակար կլինի, իսկ առաջիկա մրցակցի՝ Կարյակինի հետ լավ վիճակագրություն ունի: Սովորաբար Լևոնը պարտությունից հետո սկսում է ավելի լավ խաղալ»:
Հրանտ Մելքումյանի խոսքով մեկնարկային պարտիայում ոչ-ոքին լավ արդյունք էր.
«Եթե վստահ չես, պետք չէ շարունակել: Գնահատականի համար դիրքը միանշանակ չէր: Մրցաշարում Արոնյանի հնարավորությունները բարձր եմ գնահատում: Լավ է պարտվել մեկնարկում, քան եզրափակչի որոշիչ պահին: Վերջին ժամանակներում Լևոնը լավ մարզավիճակում է՝ հաղթելով մի քանի ուժեղ մրցաշարերում: Ամեն ինչ դեռ առջևում է»:
Նմանատիպ նյութեր
996 դիտում
17:14 10-11-2014
Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար. Արոնյանը շարունակում է ոչ-ոքի խաղալ
1514 դիտում
15:10 27-01-2014
Հանցագործի էությունը բարոյականության հետ սովորաբար հաշտ չի լինում. տեսանյութ
1524 դիտում
15:12 23-04-2014
Այն, ինչ սխալ ենք անում սովորաբար. տեսանյութ
Այս բաժնից
859 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
874 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում