3908 դիտում
18:47 13-03-2018
Մեկնարկել են գետերի և ջրանցքների հուների մաքրման աշխատանքները
Մարտի 1-ից մեկնարկել են մայրաքաղաքի տարածքով հոսող գետերի ու ջրանցքների հուների մաքրման աշխատանքները, որոնց ընթացքին հետևել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը:
Մինչև ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում գործընթացը կծավալվի Ավան, Նոր Նորք, Էրեբունի, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում: Հիմնական նպատակը գարնանային տեղումների ընթացքում ջրի անարգել հոսքն ապահովելն է: Կուտակված աղբը հենց տեղում հատուկ տեխնիկայով տեղափոխվում է աղբավայրեր: Երևանի քաղաքապետարանի կողմից ամենամյա, առանձին դեպքերում տարին մի քանի անգամ իրականացվող գետերի և ջրանցքների հուների մաքրման աշխատանքները նաև սանիտարահիգիենիկ նշանակություն ունեն, քանի որ այս կերպ ամռան ամիսներին հարակից թաղամասերում կկանխվի հնարավոր տհաճ հոտի առաջացումը:
Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ գետերի հուներ տարատեսակ թափոններ լցնելը կամ հարակից ափամերձ տարածքներում շինարարական ու կենցաղային աղբ թափելը կտրականապես արգելվում է, իսկ օրինախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Ի դեպ, գետերի հուներին հարակից բնակելի թաղամասերի ողջ երկայնքով տեղադրված են աղբամաններ:
Նմանատիպ նյութեր
824 դիտում
16:40 13-03-2015
Մայրաքաղաքում շարունակվում են ջրանցքների ու գետերի հուների մաքրման աշխատանքները
1370 դիտում
12:20 01-04-2015
Ավարտական փուլին են մոտենում մայրաքաղաքի ջրանցքների ու գետերի հուների մաքրման աշխատանքները. լուսանկարներ
1012 դիտում
14:18 18-04-2015
Ավարտվել են մայրաքաղաքով հոսող ջրանցքների ու գետերի հուների մաքրման աշխատանքները
Այս բաժնից
922 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1273 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1090 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան