211652_close_icon
views-count6453 դիտում article-date 11:18 13-03-2018

Ալբերտ Բաղդասարյանը պատգամավոր Գևորգ Գորգիսյանի մասին ուշագրավ բացահայտում է արել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանն օրերս ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի մասին խոսելիս ուշագրավ բացահայտում էր արել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա պատմել է, թե Գորգիսյանը «Սասնա ծռեր»-ի ապստամբության օրերին միջնորդավորված դիմել է իրեն՝ այդ շրջանում ձևավորված համակարգող խորհրդի անդամ դառնալու համար: «Սակայն մի քանի րոպեի շփումը բավարար էր, որ հասկանայի, որ նրան մղում է ոչ թե այդ օրվա՝ արյունահեղությունը կանխելու հրամայականը, որով առաջնորդվում էր խորհուրդը, այլ զուտ անձնական ամբիցիաները»,- ասել է նա թերթի հետ զրույցում: Գորգիսյանը, սակայն, հերքել է. «Ես նույնիսկ չեմ էլ հիշում՝ հանդիպումն ինչպես է տեղի ունեցել, կամ իր հետ եմ հանդիպել, թե ոչ: Ինձ բոլոր մահացու մեղքերի մեջ արդեն վաղուց մեղադրել են, ես լուրջ չեմ վերաբերվում այդ ամենին», - պնդել է պատգամավորը: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր