4105 դիտում
08:44 20-01-2018
Քաղաքական կոռուպցիայի դեմ ուղղված քայլեր են կատարվելու․ Սվիտալսկին ուշագրավ բացահայտում է արել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին ուշագրավ բացահայտում է արել: Նա տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը, առանց սպասելու հաջորդ ընտրություններին, քաղաքական կոռուպցիայի դեմ ուղղված քայլեր է նախաձեռնել:
Դեսպանը հավելել է, թե այդ օրենսդրական քայլերի ընդունումից և իրականացումից հետո ընտրությունները կդառնան ավելի մաքուր, արդար և ավելի լավը: Նա, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը, այլ խորհուրդ է տվել դա հարցնել ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից:
«Ժողովուրդ» օրաթերթը նախարարից փորձեց ճշտել տեղեկությունը, սակայն, ապարդյուն:
Նշենք նաև, որ այս ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել ու շրջանառության մեջ է դրվել ՀՀ Ընտրական օրենսգրքի մի նախագիծ, որտեղ, սակայն, իրավական ամրագրումներ են ներկայացված վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ: Իսկ քաղաքական կոռուպցիայի՝ ընտրակաշառքի վերաբերյալ չկա որևէ բառ: Չի բացառվում, այնուամենայնիվ, որ հիմա ԸՕ ևս մեկ նախագիծ է մշակվում, բայց քանի որ դեռ չի ավարտվել, շրջանառության մեջ չի դրվել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3041 դիտում
08:17 30-09-2015
Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ուշագրավ բացահայտում է արել. «Ժողովուրդ»
6762 դիտում
11:18 13-03-2018
Ալբերտ Բաղդասարյանը պատգամավոր Գևորգ Գորգիսյանի մասին ուշագրավ բացահայտում է արել. «Ժողովուրդ»