69963 դիտում
09:42 13-03-2018
Բագրատաշենի մաքսակետի հարևանությամբ գտնվող «Вкусные блюда» ռեստորանի մոտ հայտնաբերված դիակի ինքնությունը ճշտվել է. նա Գյումրիից էր և 2 օր առաջ էր Ռուսաստանից վերադարձել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Հակոբ Խաչատրյանի գլխավորությամբ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են Բագրատաշենի մաքսակետի հարևանությամբ գտնվող «Вкусные блюда» ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերված մահացած տղամարդու ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ՝ 61-ամյա Զաքար Գրիգորյանն էր, ով Հայաստան էր վերադարձել մահանալուց 2 օր առաջ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահները նրա մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակում 2 վարկածի ուղղությամբ են աշխատում. կամ նա վրաերթի է ենթարկվել կամ սպանվել է, քանի որ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմի վրա կային վնասվածքներ և կոտրվածքներ։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/12/1091140/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մարտի 12-ին, առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 06։00-ի սահմաններում ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ էր ստացվել, որ Բագրատաշենի մաքսակետի հարևանությամբ գտվող «Вкусные блюда» ռեստորանային համալիրի մոտ՝ ճամփեզրին, տղամարդու դի կա։
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Հակոբ Խաչատրյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության և նույն վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի խումբը՝ մարզի քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի և Նոյեմբերյանի քննչական բաժնի պետ Արման Բուդաղյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր էին ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի և դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև դատական բժիշկը, ով զննելով դին, հայտնել էր, որ ըստ տեղեկությունների, մարմնի վրա կային վնասվածքներ և կոտրվածքներ։
Փաստի առթիվ քննչական բաժնի քննիչ Արտակ Մամյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
21820 դիտում
13:17 30-12-2016
ՀՀ ՊՆ-ն պարզում է մարտական հենակետի մոտ հայտնաբերված Ադրբեջանի ԶՈՒ համազգեստով դիակի ինքնությունը