«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մտադիր չէ լքել իր պաշտոնը:
Ֆրանսիացին իրեն համարում է լոնդոնյան ակումբում մարզչի պաշտոնում լավագույն թեկնածուն եւ չի ցանկանում ամռանը հրաժարական տալ: Այդ մասին նա հայտնել է իր մարզչական շտաբին:
68-ամյա մասնագետը զրկվել է «Արսենալի» տնօրենների խորհրդի գրեթեր բոլոր առանցքային անդամների աջակցությունից, սակայն հույս ունի, որ ակումբի հիմնական բաժնետեր Ստեն Կրոնկեի որդին՝ Ջոշը, իր մասին կբարեխոսի հորը:
Վենգերը մտադիր է մինչեւ պայմանագրի ավարտը աշխատել: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019թ. ամառը: