8860 դիտում
09:48 06-03-2018
Եզդիների գերեզմանոցը սեփականաշնորհում են և փորձում վերավաճառել եզդիներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Կոտայքի մարզի Զովունի համայնքի` ազգությամբ եզդի բնակիչները հայտնվել են անելանելի դրության մեջ. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը պատմել է, որ Զովունիում եզդիներն ունեցել են իրենց գերեզմանը, որը, սակայն, նախկին գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը պաշտոնավարման վերջին ընթացքում վաճառել է իր որդուն:
Ու հիմա եզդիները, որ իրենց օրենքներով պետք է հանգուցյալին հուղարկավորեն ազգային գերեզմանում, մարդկանց թաղելու տեղ չունեն. «Մեր եզդիները գնացել են գյուղապետարան, ուսումնասիրել են փաստաթղթերը, ու պարզվել է, որ այդ տարածքը հիմա նախկին գյուղապետի որդու անունով է»,- ասել է Թամոյանը:
Այս ընթացքում գյուղում խոսակցություններ են պտտվում, որ Ավետիսյանների ընտանիքը մտադիր է կլորիկ գումարով այդ հողամասը վաճառել եզդիներին: Ս. Ավետիսյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց, քանի որ երեկ նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Ահա, թե ինչպես են իշխանությունները հարգում ազգային փոքրամասնությունների իրավունքները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6710 դիտում
09:54 31-08-2018
Փոխնախարարը գերեզմանոցը ներկայացրել է որպես իր ծնողների բնակության վայր․ «Ժողովուրդ»
1022 դիտում
15:51 28-04-2014
Երևանի քաղաքապետարանը երկակի ստանդարտներով է սեփականաշնորհում տարածքները. Օմբուդսմեն
Այս բաժնից
457 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
550 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»