Փոխնախարարը գերեզմանոցը ներկայացրել է որպես իր ծնողների բնակության վայր․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Քրիստինե Ասատրյանը պաշտոնավարման այս երկու ամիսների ընթացքում իր պահվածքով հասցրել է գրավել նախարարության աշխատակիցների ուշադրությունը՝ դառնալով նրանց խոսակցությունների թիվ մեկ թեման:
Երիտասարդ փոխնախարարը պարբերաբար աչքի է ընկել ոչ ադեկվատ պահվածքով: Բացի այդ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, փաստաթղթերում իր անձնական տվյալները գրանցելիս՝ ծնողների բնակության վայրի դիմաց գրել է «Նորագավիթի գերեզմանոց»:
Ասատրյանի ծնողները տարիներ առաջ են մահացել, և նա որոշել է գերեզմանոցը ներկայացնել որպես բնակության վայր»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]