Պաշտոնական. Յուրա Մովսիսյանը տեղափոխվեց «Ռեալ Սոլթ Լեյք»
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կարիերան կշարունակի MLS-ի «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբում, որտեղ նա հանդես էր եկել մինչև 2010 թվականը:
Թիմերը համաձայնության են եկել, որպեսզի 28-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվի ամերիկյան ակումբ` հետագայում Մովսիսյանի տրանսֆերը գնելու հնարավորությամբ: Համաձայնագիրը կգործի մինչև 2016թ. դեկտեմմբերը, հայտնում է «Սպարտակի» պաշտոնական կայքը:
Յուրա Մովսիսյանը «Սպարտակ» էր տեղափոխվել «Կրասնոդարից»` 2013թ. մարտին: Մոսկովյան ակումբի կազմում անցկացրած 66 խաղում դարձել է 27 գոլի հեղինակ: