211652_close_icon
views-count2826 դիտում article-date 14:58 03-03-2018

Հանրային խորհուրդը պատրաստվում է ՀՀ նախագահի հետ հանդիպմանը

Ս.թ. մարտի 2-ին Հանրային խորհրդում տեղի է ունեցել ՀԽ փոքր խորհրդի նիստ, որի օրակարգային հարցերը վերաբերել են «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի նախագծին և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ առաջիկայում կայանալիք հանդիպմանը: Խորհրդի անդամները քննարկել են օրենքի նախագծի դրույթները, ՀԽ նոր կանոնադրության մշակման հարցը, որով կկանոնակարգի նոր ձևավորվելիք Հանրային խորհրդի և ՀՀ կառավարության հետագա համագործակցությունը: Անդրադառնալով ՀՀ նախագահի հետ հանդիպմանը՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշել է, որ դա կլինի նախագահի հետ Հանրային խորհրդի այս կազմով վերջին հանդիպումը: Հանրապետության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Հանրային խորհուրդը կամփոփի 9 տարիների գործունեությունը և կքննարկի Հայաստանի առջև ծառացած խնդիրների ու հասարակությանը հուզող հարցերի որոշակի շրջանակ, որը կհստակեցվի ՀԽ փոքր խորհրդի ևս մեկ նիստի ընթացքում:

Նմանատիպ նյութեր