4121 դիտում
10:35 03-03-2018
Կառավարությունը թաքցնում է ներդրումների աշխարհագրությունը. արդյո՞ք արտերկրից գումարներ հոսել են, «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․«Վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում է ամեն կերպ համոզել, թե Հայաստան 850 մլն դոլար ներդրում բերելու խոստումը ոչ միայն կատարել է, այլև գերակատարել:
Կառավարությունը հրապարակել է 2017 թվականին իրականացված ներդրումային ծրագրերի վերաբերյալ հաշվետվություն, ըստ որի` ներդրումները կազմել են 856.5 մլն դոլար. այսինքն՝ մոտ 6.5 մլն դոլար ավելի, քան խոստացել էր Կարապետյանը:
Միայն թե այդ հաշվետվությունից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ներդրումների անվան տակ ներկայացվել են նաև պետական և համայնքային բյուջեներից տրված միջոցները, վարկային ծրագրերն ու դրամաշնորհները: Այսինքն՝ ամեն ինչ արվել է՝ տպավորություն ստեղծելու, թե խոստացված ներդրումներն ապահովված են:
Փոխարենը կառավարությունը համառորեն թաքցրել է ներդրումների աշխարհագրությունը. այսինքն՝ պարզ չէ, թե արդյո՞ք արտերկրից գումարներ հոսել են, և եթե այո՝ ո՞ր ոլորտներ, բացի օֆշորային երկրներից հանքարդյունաբերական ոլորտում արված ծախսերից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3044 դիտում
17:17 02-04-2022
Արդյո՞ք «սրբություն» եզրույթի տակ չենք թաքցնում մեր սեփական թուլություններն ու մեղքերը. Աննա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
454 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
544 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»