211652_close_icon
views-count8119 դիտում article-date 23:01 02-03-2018

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիում» առաջին 100 խաղում ցույց է տվել նույն արդյունքը, ինչ՝ «Բարսելոնայում»

ԱՊԼ-ի 28-րդ տուրի «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը դարձավ հարյուրերոդը Պեպ Գվարդիոլայի համար: Կատալոնացի մասնագետը «Սիթիի» հետ բոլոր մրցաշարերում հաղթել է 71 անգամ, 16 ոչ-ոքի արել և 13 պարտություն կրել, ինչպես նաև նվաճել Անգլիական լիգայի գավաթը: «Բարսելոնան» ղեկավարելիս Գվարդիոլան առաջին 100 խաղում նույնպես 71 հաղթանակ էր տարել: «Բավարիայում» այդ ցուցանիշն ավելի բարձր էր՝ 77 հաղթանակ: Այդ ընթացքում «Մանչեսթեր Սիթին» խփել է 269 գոլ. ԱՊԼ-ի թիմերից ամենաբարձր ցուցանիշը և բաց թողել 92 գնդակ: Բացի այդ, «Սիթին» առանց պարտության 28 խաղ էին անցկացրել, ինչը ակումբային ռեկորդ է հանդիսանում:

Նմանատիպ նյութեր