3949 դիտում
10:40 02-03-2018
Անկառավարելի վիճակ է ավագ դպրոցում. դրամահավաքություն, զանգվածային բացակայություններ. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի 12-րդ դասարանում մոտ 30 աշակերտի փոխարեն դպրոց են հաճախում ընդամենը 3 կամ 4 աշակերտ, սակայն դասամատյանում բացականեր չեն դրվում: Այս կրթօջախում աշակերտների բացակայությանը զուգահեռ բարձր են նաև դրամահավաքության տեմպերը:
Այստեղ մարտի 8-ին ընդառաջ 8000-ական դրամ են հավաքում, և մեզ հասած տեղեկությունների համաձայն, 4000 դրամը՝ տնօրենին նվեր գնելու համար: Փորձեցինք այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ դպրոցի տնօրենից, սակայն ոչ մի կերպ դա մեզ չհաջողվեց:
Ինչպես պարզվեց, նույն ահազանգի հետքերով փետրվարի 28-ին դպրոց էին այցելել ԿԳՆ կրթության տեսչական մարմնի աշխատակիցները: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ դպրոցի տնօրինությունը այդ օրը «բերման» էր ենթարկել 12-րդցիներին և դրամահավաքության մասով փորձել էր այլ բացատրություններ տալ:
Մենք փորձեցինք ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանություն ստանալ ԿԳՆ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանից, որը «ՉԻ» հետ զրույցում հաստատեց, որ իրոք իրենց աշխատակիցները ահազանգի հետքերով եղել են Էջմիածնի թիվ 2 դպրոցում և հաշվետվություն են պատրաստում ԿԳ նախարարություն ներկայացնելու համար: «Իսկ ինչու են զգուշացրել իրենց այցելության մասին», «ՉԻ» հարցին, տեսչության ղեկավարը պատասխանեց. «Մենք ուղղակի տեղեկացրել ենք, կարգն այդպիսին է»:
Նկատենք, որ հյուր գնալիս տանտիրոջը տեղեկացնելը մտնում է քաղաքավարության կանոնների մեջ, բայց եթե պետք է ստուգել, թե ինչու են մի ամբողջ տարի բացակայում դպրոցի ավարտական դասարանի աշակերտները, այդ մասին տեղեկացնելը ուղղակի տրամաբանությունից դուրս է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1288 դիտում
09:01 28-04-2021
ԵՊՀ-ում անկառավարելի վիճակ է․ նախարարը հայտնվել է խնդրի առջև. Գեղամ Գևորգյանը խաղերի մեջ է. «Ժողովուրդ»
1990 դիտում
10:28 15-02-2022
«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում անկառավարելի վիճակ է․ «Ժողովուրդ»
4649 դիտում
09:50 07-05-2016
Արտաշատի թիվ 4 դպրոցում դրամահավաք է. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»