211652_close_icon
views-count10985 դիտում article-date 22:52 26-02-2018

Գերմանացի արքայազնը վայր է ընկել հյուրանոցի 21-րդ հարկից և մահացել

Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի InterContinental հյուրանոցի 21-րդ հարկից արքայազն է վայր ընկել և մահացել: Այս մասին հայտնում է [url=https://life.ru/t/%D0%BD%D0%BE%D0%B2%D0%BE%D1%81%D1%82%D0%B8/1092898/v_ghiermanii_39-lietnii_prints_razbilsia_upav_s_kryshi_otielia]LifeNews[/url]-ը: Հայտնի ազնվական դինաստիայի արքայազն Կարլ ֆոն Հոհենցոլերնը 39 տարեկան էր, նշում է աղբյուրը: Ոստիկանությունը պարզում է ողբերգության հանգամանքները, սակայն արդեն հիմա կատարվածը դժբախտ դեպք չի համարում: Մի քանի օր առաջ՝ փետրվարի 23-ին, արքայազնին ժամանակավորապես բանտից ազատ էին արձակել, որտեղ նա հայտնվել էր 2014թ.-ին 8.8 մլն եվրոյի խարդախության համար՝ դատապարտվելով 4 տարվա ազատազրկման: Հին դինաստիան, որին արքայազնը պատկանում էր, հայտնի է 1061թ.-ից:

Նմանատիպ նյութեր