Խոսեպ Գվարդիոլա. Ես ժապավենը կշարունակեմ կրել, որքան պետք է
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի հետաքննությունը, որ նա ժապավեն է կրում՝ ի պաշտպանություն Կատալոնիայի անկախության համար պայքարողների, որոնք հայտնվել են բանտերում:
«Նրանք գիտեն, որ ես շարունակելու եմ այն կրել: ՈւԵՖԱ-ն այլ դիրքորոշում ունի: Նրանք հարգանքով ինձ ասացին, որ ես այն կարող եմ կրել, որքան հարմար գտնեմ: Այստեղ, ինչպես երևում է, ամեն ինչ այլ կերպ է:
Անգլիացիները հասկանում են, թե դա ինչ է նշանակում: Նրանք ունեն իրենց դիրքորոշումը Բրեքսիտի վերաբերյալ, Շոտլանդիայում անկախության հանրաքվեի վերաբերյալ:
Հենց դա էին փորձում իրականացնել տղաները, որոնք արդեն145 օր գտնվում են բանտում: Ցանկացած ոք անմեղ է, քանի դեռ դատարանը չի ապացուցել հակառակը:
Եթե ես խախտել եմ կանոնները,ապա համաձայն եմ տուգանք վճարել: Ես հասարակ մարդ եմ: Այդ տղաները բանտերում են: Նրանք զենք չեն ունեցել: Մեր զենքը հանրաքվեում մեր ձայներն են», ասել է Գվարդիոլան: