Պեպ Գվարդիոլա. Եթե «Սիթիի» ղեկավարությունը խնդրի, ժապավենը կհանեմ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ ի պաշտպանություն կատալոնական քաղբանտարկյալների կդադարի դեղին ժապավեն կրել, եթե ակումբի ղեկավարությունն այդ մասին խնդրի:
«Իհարկե, շատ ավելի կարևոր է թիմը, քան՝ իմ անձնական կարծիքը: Չեմ կարծում, որ նման բան տեղի ունենա, բայց եթե նրանք ինձ խնդրեն, ես կհամաձայնվեմ: Նրանք շեֆերն են:
Այնպես որ, ես չեմ ցանկանում ակումբին վնաս հասցնել», ասել է Գվարդիոլան:
Ավելի վաղ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մեղադրանք էր ներկայացրել Գվարդիոլայի դեմ՝ դեղին ժապավեն կրելը որակելով որպես քաղաքական ժեստ: Մարզիչը պարզաբանել էր, որ ՈւԵՖԱ-ն իրեն թույլատրել է ժապավեն կրել: