211652_close_icon
views-count60602 դիտում article-date 18:15 26-02-2018

Արմավիրի մարզի աղբանոցում հայտնաբերված արական սեռի նորածնի դիակի փաստով կատարվում են որոնողական աշխատանքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Բաբկեն Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ փետրվարի 26-ին, Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի վարչական տարածքում գտնվող աղբանոցում նորածնի դի հայտնաբերելու փաստով: Ժամը 12:40-ի սահմաններում Ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքից դեպի Հայաստանի Ատոմային էլեկտրակայան տանող ճանապարհին հարակից աղբանոցում արական սեռի նորածնի դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ, Ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության մայոր Արթուր Ֆրանգյանի գլխավորութամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թեմուր Ջնդոյանի և ավագ քննիչ Բ. Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել են նաև Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության փորձաքրեագետն ու Արմավիրի բժշկական կենտրոնի դատաբժիշկը: Ոստիկաններն ու քննիչները Մայիսյան գյուղի վարչական տարածքում գտնվող աղբանոցում հայտնաբերել են նորածնի դի, որի վրա առկա են եղել փափուկ հյուսվածքների դեֆեկտներ: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում տարածուն փափուկ հյուսվածքների դեֆեկտներ են հայտնաբերվել, ինչպես նաև մարմնի վրա բացակայել է նախաբազկի աջ վերին վերջույթը՝ դաստակը, իսկ ձախ վերին վերջույթը՝ ամբողջությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ նորածնի մոր ինքությունն ու բնակության վայրը պարզելու համար: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր