Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում Գերմանիան կորցրեց բնակչության արական սեռի ներկայացուցիչների 15,1%-ը
Եվրոպայում պատերազմին մասնակցում էր 60 միլիոն զինվոր, 8 միլիոնը սպանվեցին, 7 միլիոնը դարձան հաշմանդամ, 15 միլիոնը լուրջ վիրավորվեցին: Գերմանիան կորցրեց բնակչության արական սեռի ներկայացուցիչների 15,1%-ը, Ավստրո-Հունգարիան՝ 17,1%-ը, իսկ Ֆրանսիան՝ 10,5%-ը։
Գերմանիայի քաղաքացիական բնակչության մեջ մահերը 474.000-ով ավել էր, քան խաղաղ ժամանակ, որոնցից շատերը մահացան սովից կամ հիվանդություններից։ Պատերազմի վերջում սովի պատճառով Լիբանանում մահացավ 100.000 մարդ։ 5-10 հազար մարդ սովամահ եղավ Ռուսաստանում 1921-1922 թվականներին։
1922 թվականին 4,5-ից 7 միլիոն երեխա Ռուսաստանում մնացին անօթևան Առաջին համաշխարհային պատերազմի, քաղաքացիական պատերազմի և սովի արդյունքում։
Բազմաթիվ հակահեղափոխականներ լքեցին երկիրը հեղափոխությունից հետո, միայն հյուսային Չինաստանի Հարբին քաղաքում 1930-ականներին բնակվում էր 100.000 ռուս։ Հազարավոր մարդիկ արտագաղթեցին Ֆրանսիա, Անգլիա և Միացյալ նահանգներ: