8780 դիտում
15:58 26-02-2018
ԵՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում Ճապոնիայի Սենշյու համալսարանի պատվիրակության և ճապոներեն ուսումնասիրող ուսանողների միջև. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում Սենշյու համալսարանի պատվիրակությունը հանդիպեց ճապոներեն ուսումնասիրող ուսանողների հետ:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման հիմնական նպատակն էր ճապոներեն սովորող և ճապոնական մշակույթով հետաքրքրվող համալսարանականներին ծանոթացնել իրենց բուհի և ընդհանրապես երկրի ավանդույթներին, մշակութային և լեզվական առանձնահատկություններին:
Հյուրերին նախ ողջունեց ֆակուլտետի դեկանի տեղակալ Արթուր Իսրայելյանը. «2005 թ.-ից Մայր բուհում ճապոներենն ուսումնասիրվում է որպես երկրորդ օտար լեզու, և պետք է նշեմ, որ ուսանողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ճապոներենի ու ճապոնական մշակույթի հանդեպ»:
Սենշյու համալսարանի պրոֆեսոր Սատակե Հիրոյասուն շնորհակալութուն հայտնեց ֆակուլտետի ղեկավարությանը հնարավորության համար. «Ճապոնացի և հայ ուսանողները հետաքրքրությունների համընդհանուր շրջանակ ունեն. նրանք ուզում են ճանաչել աշխարհը, ծանոթանալ այլ քաղաքակրթությունների և ժողովուրդների ավանդույթների հետ, կապեր ստեղծել, ստեղծագործել միասին՝ հանուն իրենց ապահով ապագայի»:
Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան երկրորդ քարտուղար, տնտեսական համագործակցության և մշակութային կապերի պատասխանատու Մաէկավա Մեգումին, ով բարձր գնահատեց հայ-ճապոնական համագործակցությունը:
«Չնայած նրան, որ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը սկսել է գործել միայն երեք տարի առաջ, հայ-ճապոնական տնտեսական, առևտրային և մշակութային կապերը տարիների պատմություն ունեն»,- ասաց տիկին Մեգումին:
ԵՊՀ ճապոներենի դասախոս Ռուզան Խոչիկյանն էլ հավելեց, որ նմանաբնույթ հանդիպումները շարունակական բնույթ են կրելու:
Ողջույնի խոսքերից հետո Սենշյու համալսարանի ուսանողները տեսապատկերների միջոցով ներկայացրին իրենց համալսարանը, ճապոնական լեզվի ու մշակույթի յուրահատկությունները և հնարավորություն ստացան ծանոթանալու համալսարանականների պատրաստած՝ ԵՊՀ-ի և Հայաստանի մասին պատմող հոլովակներին:
Հանդիպումը հագեցած էր նաև երաժշտական համարներով և ազգային պարի կատարումներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1514 դիտում
18:51 27-03-2014
ԵՊՀ-ի և Քուվեյթի համալսարանի միջև տեղի ունեցավ փոխանակման և համագործակցության պայմանագրի ստորագրում
Այս բաժնից
880 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
895 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»