«Յուվենտուսը» կարող է ետ վերադարձնել Պոգբային՝ օգտվելով պայմանագրի կետից
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է վերադառնալ «Յուվենտուս»:
Մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ է, որ ֆրանսիացին վատ է գործում պաշտպանությունում և այդ պատճառով է վերջին շրջանում նրան թողնում պահեստայինների նստարանին:
Իր հերթին Պոգբան կարող է դիտարկել իր նախկին ակումբ վերադառնալու տարբերակը. նրա պայմանագրում կա կետ, ըստ որի «Յուվենտուսը» կարող է նրան ետ վերադարձնել 60 մլն եվրոյով:
Միակ խնդիրը կարող է դառնալ Պոգբայի աշխատավարձը: «Յուվենտուսում» ամենաբարձր աշխատավարձը ստանում են Պաուլո Դիբալան և Գոնսալո Իգուաինը՝ տարեկան 7,5 մլն եվրո, մինչդեռ Պոգբան Մանչեսթերում վաստակում է տարեկան 12 մլն եվրո: