211652_close_icon
views-count3746 դիտում article-date 18:36 24-02-2018

Հրաձիգ Հովհաննես Մարգարյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հունգարիայի Գյոր քաղաքում շարունակվում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը (10 մ հեռավորություն)։ Երիտասարդների վազող թիրախ, 30+30 կրակոց վարժությունում Հովհաննես Մարգարյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Հայ հրաձիգը, խոցելով 559 միավոր, 4-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Կիսաեզրափակչում Մարգարյանը 0:6 հաշվով պարտվել է ուկրաինացի Դենիս Բաբլիուկին, սակայն երրորդ տեղի համար պայքարում 6:1 հաշվով հաղթել ուկրաինացի Մաքսիմ Բաբուշոկին։ Տղամարդկանց օդամղիչ հրացան վարժությունում Հրաչիկ Բաբայանը, խոցելով 623,5 միավոր, զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը, իսկ Քրիստիան Լաուերը 612,2 միավորով 64-րդն էր: Նույն վարժության կանանց պայքարում Իրինա Լաուերը խոցել է 617,3 միավոր ու գրավել 62-րդ տեղը, իսկ Մարիամ Միքայելյանը խոցած 615,8 միավորով 69-րդ տեղում էր: Օդամղիչ ատրճանակ, խառը թիմային վարժությունում Նորայր Առաքելյան և Էլմիրա Կարապետյան զույգը, խոցելով ընդհանուր 762 միավոր, զբաղեցրել է 4-րդ տեղը: Այսօր կկայանան օդամղիչ հրացան, խառը թիմային վարժությունը, որին կմասնակցեն Հրաչիկ Բաբայան և Մարիամ Միքայելյան, Քրիստիան և Իրինա Լաուերներ զույգերը, Հովհաննես Մարգարյանը կմասնակցի վազող թիրախ՝ խառը վազք վարժությանը, Էլմիրա Կարապետյանն ու Նորայր Առաքելյանը կմրցեն օդամղիչ ատրճանակ անհատական վարժություններում:

Նմանատիպ նյութեր