Շահնազարյանն առաջին անգամ պատմեց, թե ի՞նչ է արել «Արարատ»-ի մարզիչ Արկադի Անդրեասյանը՝ Ղարաբաղյան շարժման համար. Aravot.am
«Ղարաբաղյան շարժումը սկսվեց նրանից, որ հայ ժողովուրդը, կներեք, աղերսում էր արդարություն…հետո սկսեց պահանջել արդարություն, որը հաստատվեց իր իսկ ձեռքով:
ՀՀ պետականություն եւ Արցախի պաշտպանություն՝ սրանք էին շարժման խնդիրները: Մեր շարժումը ԽՍՀՄ բոլոր շարժումներից առանձնանում էր քաղաքական բարձր մակարդակով»,- «Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միության՝ Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ այսօր հայտարարեց 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
1989թ.-ին, երբ Ղարաբաղյան շարժման մասնակիցների մի մասը Մոսկվայի բանտերում էր, Երեւանում բազմամարդ հավաքներ էին տեղի ունենում՝ նրանց ազատելու պահանջով: «Այդ ժամանակ ֆուտբոլային հանդիպում պետք է տեղի ունենար՝ մեր «Արարատ»-ի ու Թբիլիսիի «Դինամո»-ի միջեւ:
Ռուսական հեռուստատեսությունը խաղից երկու օր առաջ հայտարարեց, որ այն Երեւանում չի կայանալու: Մոսկվան այնպես էր ներկայացնում, թե Երեւանում այնքան անկառավարելի իրավիճակ էր…մինչդեռ նման բան չկար, մենք կապի մեջ էինք իշխանությունների հետ»,-պատմեց Դավիթ Շահնազարյանը:
Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/02/23/939005/]այստեղ[/url]