211652_close_icon
views-count3912 դիտում article-date 21:00 23-02-2018

Տեղի է ունեցել վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստ

Այսօր՝ փետրվարի 23-ին, տեղի է ունեցել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համակարգին օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարար, խորհրդի նախագահ Աշոտ Մանուկյանը: Օրակարգի առաջին հարցով ի գիտություն է ընդունվել նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին տեղեկատվությունը: Ներկայացվել ու հաստատվել են վարկային և դրամաշնորհային ծրագրերի 2017թ. տարեկան բյուջեների կատարման մասին հաշվետվությունները, ինչպես նաև վարկային և դրամաշնորհային ծրագրերի 2018թ. ծախսերի նախահաշիվները: Քննարկվել են նաև Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգան ծրագրի հետ կապված մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերել են ծրագրի շրջանակներում ծառայություն իրականացնող կազմակերպությունների ընտրության առաջարկների ներկայացման հայտահրավերներին, ծառայություն իրականացնող կազմակերպության ընտրության արդյունքներին և լրացուցիչ համաձայնագրերի նախագծերին հավանություն տալուն: Նիստում անդրադարձ է եղել նաև մի շարք կազմակերպչական հարցերի, որոնց առնչությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ: [b]Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր