3696 դիտում
17:17 23-02-2018
Հարկադիր կատարման ծառայությունը հերքում է հրապարակման մեջ հնչեցված մեղադրանք պարունակող տեղեկությունները
Փետրվարի 21-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] էլեկտրոնային կայքում հրապարակված՝ [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/21/1089722/]«Այնթապում ապրող բազմազավակ ընտանիքը ԴԱՀԿ-ի աշխատակցի խաբեության պատճառով կանգնած է բաց երկնքի տակ հայտնվելու վտանգի առաջ. ֆոտոռեպորտաժ, տեսանյութ»[/url] վերտառությամբ հոդվածի վերաբերյալ Հարկադիր կատարման ծառայությունը հարկ է համարում հայտնել հետևյալը.
ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 14.06.2016թ. տրված թիվ ԱՎԴ2/0286/02/13 կատարողական թերթերի համաձայն՝ պետք է հրապարակային սակարկություններով վաճառել ՀՀ Արարատի մարզի Այնթափ գյուղի 13-րդ փողոցի 9-րդ նրբանցքի թիվ 2/1 հասցեում գտնվող հողամասը և դրա վաճառքից առաջացած գումարը բաշխել ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցներ Վարդան Դարբինյանի և Աննա Եփրեմյանի միջև՝ յուրաքանչյուրին ½ մասով:
Նշված կատարողական թերթերի հիման վրա Հարկադիր կատարման ծառայությունում հարուցվել են կատարողական վարույթներ, որոնց շրջանակում իրականացված կատարողական գործողությունների արդյունքում հարկադիր կատարողն օրենքով սահմանված կարգով որոշում է կայացրել հողամասը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին: Հիշյալ որոշումը պատշաճ կերպով՝ առձեռն, հանձնվել է պարտապան Աննա Եփրեմյանին, և միաժամանակ բանավոր ներկայացվել է որոշման բովանդակությունը: Պարտապանն իր հերթին ստորագրել և հաստատել է որոշումն առձեռն ստանալու փաստը:
Ավելին, պարտապանի առձեռն ծանուցված լինելու հանգամանքի վերաբերյալ բոլոր ապացույցներն առկա են կատարողական վարույթի նյութերում:
Հարկադիր էլեկտրոնային աճուրդն իրականացվել է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Հարկադիր կատարման ծառայությունը հորդորում է Ծառայության գործունեությանն առնչվող հրապարակումներ կատարելիս զերծ մնալ չհիմնավորված տեղեկություններ տարածելուց:
Նմանատիպ նյութեր
3162 դիտում
13:51 16-08-2018
Հարկադիր կատարման ծառայությունը հերքում է էլեկտրոնային կայքում հրապարակված հոդվածի մեջ տեղ գտած տեղեկությունները
2546 դիտում
17:08 04-05-2019
Հարկադիր կատարման ծառայությունը նշել է Հարկադիր կատարողի օրը և կազմավորման 21-ամյակը . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
925 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
520 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ