Կոնֆլիկտից հետո Ռայոլան Պոգբայի համար նոր թիմ է փնտրում
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի և կիսապաշտպան Պոլ Պոգբայի միջև հարաբերությունները գնալով ավելի են սրվում:
Ըստ տարբեր եվրոպական լրատվամիջոցների, ֆրանսիացու գործակալ Մինո Ռայոլան արդեն կապ է հաստատել եվրոպական մի քանի թոփ-ակումբերի հետ: Նրանցից մեկը երկու տարի առաջ նույնիսկ փորձել էր Պոգբային ձեռք բերել:
Նշենք, որ Պոգբան չէր ընդգրկվել ԱՊԼ-ում «Հադերսֆիլդի» և ՉԼ-ում «Սևիլյայի» հետ խաղերի մեկնարկային կազմերում: Մոուրինյոն նշել էր, թե Պոգբան ինքը չի ցանկացել խաղալ: