Բեպե Մարոտա. Ռայոլան Պոգբայի տրանսֆերի համար 27 մլն եվրո ստացավ
«Յուվենտուսի» գլխավոր մենեջեր Բեպե Մարոտան պատմել է ամռանը Պոլ Պոգբայի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության ֆինանսական մանրամասները:
«Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդից» մեր մոտ տեղափոխվեց մոտ 1,5 մլն եվրոյի դիմաց: Մեր մոտ անցկացրած 4 մրցաշրջանից հետո նա որոշեց ցանկացած գնով վերադառնալ Անգլիա:
Մենք նրա համար պահանջեցինք 105 մլն եվրո` գումարած 5 մլն եվրո պարգևավճարների տեսքով: Տրանսֆերի շնորհիվ մենք 95 մլն եվրո ստացանք:
Ռայոլան տրանսֆերի համար կստանա 27 մլն եվրո, այնպես որ, «Յուվենտուսի« վերջնական շահույթը կազմեց 72 մլն եվրո», ասել է Մարոտան: