211652_close_icon
views-count8573 դիտում article-date 15:29 05-07-2017

Ալեքս Ֆերգյուսոն. Պոգբայի գործակալ Ռայոլան կեղտի տոպրակ է

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը քննադատել է հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլային, որը ներկայացնում է՝ մասնավորապես, կիսապաշտպան Պոլ Պոգբայի շահերը: «Պոգբայի անվիճելի տաղանդը ոչ ոք չէր նկատում, քանի որ նա վատ գործակալ ուներ: Կեղտի տոպրակ: Պոգբան մեզ լավ հայտնի էր, գիտեինք, թե ինչ խաղացող է: Մենք նրան ավելի լավ պայմանագիր էինք առաջարկել», ասել է Ֆերգյուսոնը: 2012-ին Պոգբան անվճար «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Յուվենտուս», իսկ 2016-ին մանկունյանցիները նրան իտալական ակումբից ետ գնեցին ռեկորդային 89 մլն ֆունտով: Ավելի վաղ Ֆերգյուսոնն արդեն քննադատել էր Ռայոլային իր ինքնակենսագրական գրքում: «Մեկ կամ երկու գործակալ կան, որոնք ինձ դուր չեն գալիս: Մինո Ռայոլան նրանցից մեկն է», գրել էր Ֆերգյուսոնը:

Նմանատիպ նյութեր