211652_close_icon
views-count3570 դիտում article-date 16:43 22-02-2018

Իգնատի Առաքելյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու գյուղատնտեսության նախարարների համաժողովին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մեկնել է Ֆրանսիա` Գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին և գյուղատնտեսության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովը, որին մասնակցելու են մոտ 20 երկրների գյուղատնտեսության նախարարներ, կկայանա փետրվարի 23-ին «Արժեքների ստեղծում և բաշխում գյուղատնտեսական սննդի շղթայում» խորագրի ներքո: Կքննարկվեն ֆերմերների շահույթի ավելացմանը և եկամուտների բաշխմանը, սննդամթերքի անվտանգությանն առնչվող հարցեր: Նույն օրը կկայանա ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության պարենի և գյուղատնտեսության նախարար Ստեֆան Տրավերի հետ: Նախատեսվում է նաև նախարարի հանդիպում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կքննարկվեն Գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը: Այցի շրջանակում նախարար Իգնատի Առաքելյանը կմասնակցի նաև Փարիզում կայանալիք գյուղատնտեսության միջազգային ցուցահանդեսին:

Նմանատիպ նյութեր