Դե Խեան «Սևիլյայի» հետ խաղում 8 սեյվ է արել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում՝ «Սևիլյայի» հետ առաջին խաղում (0:0) 8 սեյվ է կատարել:
Դա մրցաշարում «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ցուցանիշն է վերջին յոթ տարում՝ սկսած 2011թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Բարսելոնայի» հետ խաղից:
Այն ժամանակ «Յունայթեդի» դարպասապահ Էդվին վան դեր Սարը ութ անգամ ետ էր մղել մրցակցի գնդակները: