211652_close_icon
views-count20026 դիտում article-date 09:35 20-02-2018

Ինչպես են զինվորները լվանում իրենց համազգեստը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 17-ին Վահրամ Ավագյան օգտատերը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որը դարձել է սոցիալական ցանցում քննարկվող թիվ մեկ թեման: Երիտասարդը նշել էր, որ փետրվարի 18-ին 25 տարեկան է դառնում և որոշել է ճոխ խնջույք անելու փոխարեն գումարն ուղղել բանակի որևէ կարիքի համար: Նա նաև հիշատակել էր բանակում լվացքի մեքենաների խնդրի մասին: Ֆեյսբուքում երիտասարդի վրա մեծ հարձակում է սկսվել, նրան ծաղրում են և ինքնափիարի համար քննադատում: «ՀԺ»-ն ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե իսկապե՞ս զորամասերում առկա է լվացքի մեքենաների խնդիր, որ այսպես մտահոգության առիթ է դարձել: [b]- Պարոն Հովհաննիսյան, զորամասերում զինվորներն իրենց հագուստն ինչպե՞ս են լվանում: Լվացքի մեքենաներ կա՞ն, թե՞ զինվորները ձեռքով են լվանում իրենց հագուստը:[/b] - Լվացքի մեքենաներ կան: [b]- Բոլոր զորամասերում կա՞ն:[/b] - Այո: Ընդհանրապես, լվացքատուն հասկացություն կա բոլոր զորամասերում: [b]- Իսկ տեղյա՞կ եք, որ ֆեյսբուքում հիմա քննարկվում է մի երիտասարդի գրառումը, որ նշել է, թե սահման պահող զինվորը լվացքի մեքենա չունի և ցրտին ձեռքով է լվացք անում:[/b] Ֆեյսբուքում շատ բան է քննարկվում: Հնարավոր է, որ զորամասերից մեկում լվացքի մեքենաներից մեկ-երկուսը փչացած լինի կամ մեկ այլ զորամասում համալրման կարիք լինի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր