Իսրայելը թույլ չի տա Իրանին դիրքեր ամրապնդել Սիրիայում. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը ամեն ջանք կգործադրի, որպեսզի Իրանը չկարողանա Սիրիայում ազատ գործել։ Այդ մասին նա հայտարարել է Մյունխենում ընթացող անվտանգության հարցերով միջազգային կոնֆերանսում, փոխանցում է Tass-ը։
«Իրանական մտադրությունները Սիրիայում պարզ են։ Իրանը ցանկանում է միավորել Թեհրանն ու Տարտուսը և միասնական պետություն ստեղծել։ Սակայն Իսրայելը կկարողանա զսպել Իրանին և Սիրիայում ռազմական գործողությունները շարունակելու նրա ձգտումը»,-ասել է Իսրայելի վարչապետը։
Նա ամբիոնից ցուցադրել է անօդաչու սարքի մի հատված, որը, վերջինի խոսքով, իրանական է և այն խոցել են իսրայելական ուժերը։