211652_close_icon
views-count14388 դիտում article-date 09:52 15-02-2018

Ողբերգություն՝ ԱՄՆ-ի դպրոցներից մեկում. նախկին աշակերտի արձակած կրակոցներից զոհվել է 17 մարդ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փարքլանդ քաղաքի ավագ դպրոցում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով զոհվել է 17 մարդ։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ Տեղի ոստիկանապետ Բրաուն Սքոթթ Իզրայելը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ հանցագործը եղել է դպրոցի նախկին աշակերտներից մեկը, ում հեռացրել էին դպրոցից վատ վարքի համար։ «Մեծ ցավով հայտնում եմ, որ զոհվել է 17 մարդ»,-լրագրողներին հայտնել է ոստիկանապետը։ Նրա խոսքով՝ 19-ամյա Նիկոլաս Քրուզը ներխուժել է դպրոց և իր մոտ եղած AR-15 կիսաավտոմատ ինքնաձիգով կրակոցներ արձակել։ 12 մարդ մահացել է տեղում, 2-ը՝ դպրոցի տարածքում, 2-ը՝ հիվանդանոցում և ևս 1-ը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ Ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր