211652_close_icon
views-count21466 դիտում article-date 15:58 14-02-2018

Աշխատանքի հրավեր՝ Անձնագրային և վիզաների վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում ծառայության անցնելու համար հրավիրվում են բարձրագույն կրթությամբ՝ իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, օտար լեզուներ, արևելագիտություն մասնագիտությամբ մինչև 30 տարեկան ՀՀ քաղաքացիներ (արական սեռի համար բանակում ծառայությունը՝ պարտադիր): Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը պարտադիր է (անգլերեն և ռուսերեն լեզուների հետ ֆրանսերենը, արաբերենը և այլ լեզուները՝ ցանկալի)։ Նշված պահանջներին համապատասխանող անձինք փետրվարի 15-ից մինչև մարտի 1-ը ներառյալ աշխատանքային օրերին կարող են դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կադրերի բաժին՝ ժամը 9.00-ից 18.00-ն, ք.Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, 17/10 հասցեով։ Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել [b]011-37-02-48[/b] կամ [b]011-37-02-31[/b] հեռախոսահամարներով։

Նմանատիպ նյութեր