Արսեն Վենգեր. Լյակազետը Օբամեյանգի գալուց հետո կորցրել է վստահությունը
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է «Տոտենհեմի» հետ խաղում (0:1) հարձակվող Ալեքսանդր Լյակազետի կողմից մի քանի հիանալի պահ չիրացնելու փաստը:
«Մեն-մենակ մնալու դեպքում Լյակազետը կարողանում է հաջողությամբ գրավել մրցակցի դարպասը:
Այժմ նրա մոտ բարդ շրջան է: Ալեքսանդրը լավ է աշխատում մարզումների ժամանակ, այդ թվում՝ աշխատում է գրոհների եզրափակման վրա:
«Տոտենհեմի» հետ խաղում բաց թողած պահերը բոլորի հետ էլ պատահում են: Նման դրվագներում ամեն ինչ որոշում են միկրովայրկյանները:
Հնարավոր է, որ Լյակազետը ինքնավստահությունը կորցրել է այն բանից հետո, երբ թիմը համալրվեց այնպիսի ուժեղ մրցակցով, ինչպիսին՝ Օբամեյանգն է:
Ալեքսանդրը իր կարիերայի ընթացքում միշտ գոլեր է խփել: Եվ նա կշարունակի դա անել», ասել է Վենգերը:
ԱՊԼ-ի այս առաջնությունում Լյակազետը 26 խաղում դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ


