Արսեն Վենգեր. Գոհ եմ Մխիթարյանի ու Օբամեյանգի խաղից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը անդրադարձել է ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Էվերթոնի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/03/1088337/]հաղթանակին[/url] (5:1):
«Մենք այսօր ավելի արագ ու սուր էինք խաղում, քան՝ «Սուոնսիի» հետ նախորդ խաղում (1:3):
Դա «Քրիստալ Փելասի» հետ հանդիպման կրկնությունն էր, երբ մենք 20-րդ րոպեին առջևում էինք 4:0 հաշվով: Կարծում եմ, որ մեր խաղի արագությունը, ինչպես նաև գրոհների եզրափակումները շատ լավն էին:
Դեռ վաղ է խոսել Օբամեյանգի ու Մխիթարյանի մասին, սակայն ինձ թվում է, որ նրանք ունեն բոլոր հատկանիշները, որպեսզի մեր ցուցադրած խաղաոճին հարմարվեն:
Նրանք արագասլաց խաղացողներ են, շարժվում են արագ ու գնդակի հետ շարժունակ են: Դա լավ ու պոզիտիվ նախանշան է: Ես գոհ եմ նրանց խաղից», ասել է Վենգերը:



