Արսեն Վենգեր. Ալեքսիսը կորցրել է վստահությունը
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի խաղին: Չիլիացին Վենգերի ղեկավարությամբ լոնդոնյան ակումբում հանդես է եկել 2014-18 թվականներին:
«Կարծում եմ, որ Ալեքսիսը կորցրել է վստահությունը: Նրա ուժը կայանում է նախաձեռնությունն իր վրա վերցնելու ունակությունը:
Նման որակի խաղացողները առավել խոցելի են, երբ կորցնում են իրենց խաղի հանդեպ վստահությունը», ասել է Վենգերը:


