211652_close_icon
views-count12749 դիտում article-date 15:15 11-02-2018

Ստեփանակերտի ծննդատանը նորածին է մահացել. Tert.am

Ստեփանակերտի ծննդատանը նորածին է մահացել։ [url=http://www.tert.am/am/news/2018/02/11/newborn/2611686]Tert.am[/url]-ի տեղեկություններով՝ նորածնի ծնողները Մարտակերտի բնակիչ են։ Հղի կնոջը տեղափոխել են Արցախի մայրաքաղաք, որտեղ էլ նա ծննդաբերել է։ Ծննդկանը մինչ ծննդաբերելը որևէ խնդիր չի ունեցել, հղիությունն անցել է բնականոն հունով։ Ծննդատնից Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին նորածնի մահվան մասին տեղեկությունը՝ նշելով, որ նշանակված է փորձաքննություն։ Նշենք, որ նորածինը մարտակերտցի ընտանիքի առաջնեկն էր։ Երեխան եղել է արական սեռի։

Նմանատիպ նյութեր