7591 դիտում
09:42 10-02-2018
Ադրբեջանի ժողովուրդը ծրագրային ելույթների փոխարեն պատերազմի քարոզչություն է լսելու. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Ռազմատենչ հռետորաբանությունն ալիևյան իշխանության հիմքն է եղել իր ողջ նախագահության շրջանում: Քանի որ նախագահ Ալիևը հասարակությանը չունի ներկայացնելու լուրջ քաղաքական, տնտեսական ծրագիր, Ալիևը չի կարող պարծենալ նաև նախագահական նախորդ ժամկետների իր հաջողություններով, պետք է հասարակության ուշադրությունը կենտրոնացնի արտաքին մարտահրավերների, այս դեպքում՝ Ղարաբաղյան հակամարտության վրա, որն Ադրբեջանի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրն է և այն թեման է, որի ուղղությամբ Ադրբեջանի նախագահն աշխատել է, սպառազինություն է գնել, ապրիլյան պատերազմն է եղել, որոշակի ակտիվություն միայն Ղարաբաղյան ֆրոնտում, ուստի այս նոր փուլում պետք է հենց այդ խաղաքարտը խաղարկվի:
Սա անպայմանորեն չի նշանակում, որ Ադրբեջանի նախագահը գործողությունների է դիմելու նախագահ վերընտրվելու դեպքում, պատերազմ է սկսելու, կարծում եմ` ոչինչ Ադրբեջանի գործելակերպում չի փոխվելու, ինչպես չի փոխվել նմանատիպ տասնյակ հայտարարություններից հետո»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով Ալիևի վերջին հայտարարությանն այն մասին, որ «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանցիների պատմական հողերն են»:
Գերմանացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտն էլ մեզ հետ զրույցում համաձայնություն է հայտնել իր ռուս գործընկերոջը՝ նշելով, որ կանխատեսելի քարոզարշավ է սպասվում Ադրբեջանում: Ըստ նրա՝ ծրագրային ելույթների փոխարեն՝ հասարակությունը և ողջ աշխարհը լսելու է պատերազմի քարոզչություն, որը էլ ավելի է հեղինակազրկելու Ադրբեջանի նախագահին Արևմուտքի աչքում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1880 դիտում
09:57 12-06-2014
Հայաստանում ընթանում է պատերազմի աննկատ, քողարկված, անուղղակի քարոզչություն․ 168 Ժամ
1255 դիտում
11:39 29-11-2016
Ոչ այնքան քարոզչություն, որքան հաղթելու հոգեբանություն. «168 ժամ»
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»