Ժոզե Մոուրինյո. Իմ և Պոգբայի միջև հակասություններ չկան
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին:
«Պոգբան իրեն շատ պրոֆեսիոնալ է պահում: Այս շաբաթ նա աշխատել է այնպես, ինչպես՝ միշտ: Ես նրա հետ երբեք խնդիր չեմ ունեցել:
Իմ համար Պոգբան կիսապաշտպան է: Ոչ թե ձախ պաշտպան, հարձակվող, այլ՝ կիսապաշտպան: Դա նրա դիրքն է: Կան տարբեր սխեմաներ, սակայն նա միշտ կիսապաշտպան կլինի:
Մարդիկ հազար ու մի կարծիք կարող են ունենալ: Սակայն իմ ու Պոգբայի միջև հակասություն չկա, և վերջ: Դժվար է Պոգբայի պես պոտենցիալ ունեցող կիսապաշտպան գտնել», ասել է Մոուրինյոն: