Ժոզե Մոուրինյո. Պոգբայի վնասվածքը լուրջ է
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է վնասվածք ունեցող խաղացողների մասին:
«Մենք մարզում կանցկացնենք, որից հետո կորոշենք «Քրիսթալ Փելասի» հետ խաղի կազմը: Հուսով եմ, որ Մոսկվայի խաղը բաց թողած որոշ ֆուտբոլիստներ կհասցնեն ապաքինվել խաղին:
Պոգբան հաստատ չի խաղա, նրա վնասվածքը լուրջ է: Նրա մասին չեմ մտածում, հուսով եմ, որ Վալենսիան ու Ջոնսը կխաղան:
Պոգբան, Ռոխոն և Իբրահիմովիչը երկար ժամանակով են շարքից դուրս եկել, ես նրանց մասին կազմը ընտրելիս չեմ մտածում», ասել է Մոուրինյոն:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Քրիսթալ Փելաս» հանդիպումը կկայանա այսօր` Երևանի ժամանակով 18:00-ին: