211652_close_icon
views-count3730 դիտում article-date 17:39 09-02-2018

«Երևանի սիրտը նոր ռիթմով» խորագրով ժամանցային միջոցառում կանցկացվի Հյուսիսային պողոտայի «Տաշիր Սթրիթ»-ում

Հարգելի համաքաղաքացիներ , փետրվարի 10-ին` ժամը 16.00-ին, Հյուսիսային պողոտայում, «Տաշիր Սթրիթ»-ում (Հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատված) տեղի կունենա «Երևանի սիրտը նոր ռիթմով» ժամանցային ուրախ միջոցառումը: Միջոցառման շրջանակում փոխըմբռնման հուշագրեր կստորագրվեն Երևանի քաղաքապետարանի, պետական այլ գերատեսչությունների և «Տաշիր հոլդինգ» ընկերությունների խմբի միջև: Մշակութային ծրագրի շրջանակում ներկաները Հյուսիսային պողոտայում կպարեն քոչարի, կներկայացվեն ազգագրական երգեր ու պարեր, կկազմակերպվեն ազգային տարազներով լուսանկարահանում, կարպետագործության, խեցեգործության և ասեղնագործության վարպետաց դասեր: Օրվա առիթով կբաժանվեն հատուկ նվերներ և կտրամադրվեն զեղչեր՝ «Տաշիր Սթրիթ»-ից գնումներ կատարողների համար: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր