211652_close_icon
views-count3987 դիտում article-date 23:14 16-07-2019

«Տաշիր Սթրիթ» կենտրոնում Կոմիտասի 150-ամյակին նվիրված «Կախարդական սրինգ» խորագրով ազգային նվագարանների ժամանակավոր ցուցադրությունը կգործի մինչև տարեվերջ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը երեկ այցելել է «Տաշիր Սթրիթ» կենտրոն (Հյուսիսային պողոտա 6/2)՝ դիտելու օրերս բացված ազգային նվագարանների ժամանակավոր ցուցադրությունը: Կոմիտասի 150-ամյակին նվիրված «Կախարդական սրինգ» խորագրով ցուցադրության մեջ ներկայացված են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ազգային նվագարանների հավաքածուից 18-20 դդ. թվագրվող 2 տասնյակ ազգային նվագարաններ: Ցուցադրության առանցքում Կոմիտաս Վարդապետի յոթ սրինգներից մեկն է` եղեգնափողը: Ցուցադրության նպատակն է հանրահռչակել ազգայինը` համադրելով հանրային միջավայրի հետ: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի «Հանքաշար» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Բարոյանը, տնօրեն Ռազմիկ Չիտչյանը, մշակույթի ոլորտի պատասխանատուներ և հյուրեր:

Նմանատիպ նյութեր