7578 դիտում
22:23 08-02-2018
Մոսկվայում կալանավորվել է «Կուբան» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Օլեգ Մկրտչյանը
Մոսկվայի Բասմանի դատարանը «Դոնբասի արդյունաբերական միություն» (ԴԱՄ) կորպորացիայի գլխավոր տնօրեն, «Կուբան» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Օլեգ Մկրտչյանին մինչև ապրիլի 5-ը կալանավորել է՝ առանձնապես խոշոր չափի խարդախության մեղադրանքով: Այս մասին հայտնում է kommersant.ru-ն՝ վկայակոչելով դատարանի մամուլի քարտուղար Յունոնա Ցարյովային:
Կորպորացիան դեռ չի մեկնաբանել միջադեպը, սակայն «Ուկրաինսկայա պրավդայի» տվյալներով, կալանավորումը կարող է կապված լինել Մկրտչյանի կորպորացիայի նախագծերի համար ռուսական բանկերի կողմից տրամադրված փողերի յուրացման գործի հետ:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/02/08/1088648/]Ավելի վաղ[/url] տեղեկացրել էինք, որ Մոսկվայում ձերբակալվել էր հայկական ծագմամբ հայտնի գործարար Օլեգ Մկրտչյանը: «MK»-ն գրում էր, որ Օլեգ Արտուշևիչ Մկրտչյանը նշանակալի դեմք է Դոնբասի և ամբողջ հետխորհրդային տարածքի համար: Նա Դոնբասի Արդյունաբերական միության երեք համահիմնադիրներից մեկն է, մարդ, որը միանգամից երեք տարբեր երկրներում (ՌԴ, Ուկրաինա, Հայաստան) երեք ֆուտբոլային ակումբերի ղեկավարման հետ կապ ուներ, մեկենաս էր, մասնակցություն էր ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող և ներկայումս Լոնդոնի «Արսենալի» խաղացող Հենրիխ Մխիթարյանի ճակատագրին, ոչ հանրային անձ էր:
Նմանատիպ նյութեր
2585 դիտում
18:08 16-08-2019
Գործարար, «Կուբանի» նախկին սեփականատեր Օլեգ Մկրտչյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
27219 դիտում
00:07 08-02-2018
Մոսկվայում ձերբակալվել է գործարար Օլեգ Մկրտչյանը
18619 դիտում
22:47 21-11-2017
Ֆրանսիայում կալանավորվել է միլիարդատեր, «Անժիի» նախկին սեփականատեր Սուլեյման Քերիմովը
Այս բաժնից
7700 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
391 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը