211652_close_icon
views-count3257 դիտում article-date 19:08 08-02-2018

Լատվիայում հանրակրթությունը լատիշերենով միայն կազմակերպելու օրինագիծ է ընդունվել

Լատվիայի սեյմը առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է բարեփոխումներ անկացնել հանրակրթության ոլորտում: Օրինագծով հանրակրթական հաստատություններում ուսուցումը կազմակերպվելու է լատիշերենով: Հաղորդում է [url=https://www.svoboda.org/a/29027469.html]«Ազատությունը»[/url]: Օրինագծի համաձայն՝ 1-ից 6 դասարանների աշակերտները կուսուցանվեն երկու լեզուներով: 7-9 դասարաններում առարկաների առնվազն 80%-ը պետք է դասավանդվի պետական լեզվով: 10-12 դասարանների սովորողները կսովորեն միայն լատիշերենով: Լատվիայի բնակչության մոտ 40%-ը ռուսալեզու է: Օրենքի ընդունման ժամանակ Սեյմի շենքի դիմաց տեղի են ունեցել բողոքի ցույցեր: Ցուցարարների կարծիքով՝ օրենքը բավարար հավասարակշռված չէ: Լատվիայի կրթության և գիտության նախարար Կարլիս Շադուրսկիսը նիստի ժամանակ խոստացել է, որ նախարարությունը կշարունակի կատարել իր միջազգային հանձնառությունները` կապահովի ազգային փոքրամասնությունների կրթության զարգացումը և ֆինանսավորումը: 2017-ից 9-րդ և 12-րդ դասարանների շրջանավարտները քննությունները հանձնում են բացառապես լատշերենով: Կրթության նախարարությունը հայտարարել է, որ լատիշերեն լեզվով քննություններ հանձնելը թույլ կտա դպրոցականներին արդյունավետ ուսումնառել մասնագիտական ​​ուսումնական հաստատություններում և ներգրավվել աշխատաշուկայում: Լատիշերենը Լատվիայի միակ պետական ​​լեզուն է: Ենթադրվում է, որ հանրակրթությունը լատիշերենով կազմակերպելու լիարժեք անցումը կավարտվի 2021 թվականի սեպտեմբերի 1-ին:

Նմանատիպ նյութեր