3347 դիտում
22:17 07-02-2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տնտեսվարողների համար մշակել է ուղեցույցներ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տնտեսվարողների համար մշակել է ուղեցույցներ, որոնք պարունակում են արդիական և համապարփակ տեղեկատվություն արտահանման հետաքրքրություն ներկայացող շուկայի, ներմուծման կարգավորման, պայմանագրային հարաբերությունների, առկա սահմանափակումների և առանձնահատկությունների վերաբերյալ՝ սեփական արտադրանքը և արտադրական գործընթացն արտաքին շուկաների պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:
Նախնական վերլուծությունների և ուսումնասիրությունների արդյունքում ընտրվել է 5 թիրախային շուկա՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իրանի Իսլամական Հանրապետություն և Կատար։
Թիրախային շուկաների ամփոփ տեղեկագրերում կարող եք գտնել տեղեկատվություն ուսումնասիրվող երկրի ներկրման կառուցվածքի, մաքսային սակագների, մաքսային և հարկային օրենսդրության, արգելված կամ սահմանափակման ենթակա ապրանքների վերաբերյալ:
Թիրախային շուկաների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության առումով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից իրականացվող աշխատանքը լինելու է շարունակական: 2018 թվականի ընթացքում նախատեսվում է ևս 7 շուկայի մասով ներմուծման ընթացակարգերի ամփոփ տեղեկագրերի մշակում:
Արաբական Միացյալ Էմիրությունների, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իրանի Իսլամական Հանրապետության և Կատարի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ նախարարության կայքէջում, հետևյալ հղումով՝ Հուշաթերթ արտահանողի համար/ http://mineconomy.am/hy/828 /
Նմանատիպ նյութեր
3826 դիտում
12:40 08-02-2018
ՀՀ ՏԶՆ նախարարությունը արտահանողների համար ուղեցույցներ է մշակել
Այս բաժնից
418 դիտում
16:34 01-05-2024
Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները
511 դիտում
16:16 01-05-2024
Չեմ համագործակցի և չեմ միանա Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին. Հայկ Մարության
586 դիտում
15:50 01-05-2024
Մայիսը կլինի չափավոր տաք և տեղումնառատ. Սուրենյան